Բաժիններ՝

«Նեյմարը չի հեռանա. նա երջանիկ է, և նրան այստեղ հարմարավետ է». ՊՍԺ-ի մարզական տնօրեն

ՊՍԺ-ի մարզական տնօրեն Անտերո Էնրիկեն մեկնաբանել է թիմի հարձակվող Նեյմարի՝ «Ռեալ» հնարավոր տեղափոխության մասին տեղեկությունը: Ավելի վաղ իսպանացի լրագրող Իգնասիո Միգելեսը հայտարարել էր, որ բրազիլացին հաջորդ ամռանը ցանկանում է տեղափոխվել մադրիդյան ակումբ:

«Նեյմարը չի հեռանա, որովհետև նա այստեղ երջանիկ է, նա սիրում է այս ակումբը, և նրան այստեղ շատ հարմարավետ է: Հարցը գումարի մեջ չէ, այլ բալանսի: Նա ընդունում է մեր տեսակետը: Նա մեծ քանակությամբ ամբիցիաներ ունեցող ֆուտբոլիստ է, և ՊՍԺ-ն առաջարկում է նրան տարածություն՝ այդ ամբիցիաների համար:

Նեյմարը գերազանց, բացառիկ ֆուտբոլիստ է: Նա խաղում է թիմի համար, կոլեկտիվի համար, և ինձ համար դա ամենակարևորն է: Նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկն է»,- Էնրիկեին է մեջբերում Le Parisien-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս