Բաժիններ՝

ԱՄՆ-ի Disney World զվարճանքի զբոսայգում կանգնեցրել են Թրամփի խոսող մանեկենը. CNN

Disney ընկերությունն ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում իր զվարճանքի թեմատիկ զբոսայգում կանգնեցրել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի խոսող մանեկենը:

Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը: Խոսքը վերաբերում է «Նախագահների սրահ» կոչվող ատրակցիոնին, որտեղ ներկայացված են Միացյալ Նահանգների պետության ղեկավարների պատկերաքանդակները:

Դրանցից մի քանիսը խոսող են: Հատուկ ատրակցիոնի համար նախագահը ձայնագրել է ճառ, որտեղ նա դատողություններ է անում ամերիկացի ժողովրդի ոգու թեմայով, ինչպես նաեւ խոսում է ԱՄՆ-ի Սահմանադրության մասին: Մանեկենի հագին սեւ կոստյում է՝ շերտավոր փողկապով: Բացի ճառ ասելու հնարավորությունից, այն օժտված է մարմնի տարբեր շարժումներ անելու ունակությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031