«Ես կարող էի մրցել Մեսսի-Ռոնալդու զույգի հետ: Իմ ժամանակ բարդ էր խաղալը». Ռիվալդո
Կատալոնական «Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ռիվալդոն խոսել է ֆուտբոլային այս դարաշրջանի ամենաքննարկվող հակամարտության մասին:
«Ես կցանկանայի խաղալ Մեսսիի հետ: Դա շքեղ կլիներ: Նա լավագույնն է աշխարհում, նա, ով որոշում է խաղի ելքը: Ռոնալդո՞ւն: Նա ամենավտանգավոր ֆուտբոլիստներից մեկն է: Նրան դժվար է կանգնեցնելն այնպես, ինչպես Մեսսիին: Երկուսն էլ շատ են գոլ խփում, երկուսից էլ չգիտես՝ ինչ սպասես: Եթե Կրիշտիանուն մրցանակներ է ստանում, ուրեմն արժանի է: Առաջ աշխարհում ավելի շատ էին լավագույնի համար պայքարողները, քան հիմա:
Ես հիշում եմ Ֆիգուին, Դել Պիերոյին, Տոտտիին, իսկ հիմա անընդհատ երկու ֆուտբոլիստի մասին ենք խոսում: Ես կարող էի մրցել Մեսսի-Ռոնալդու զույգի հետ: Իմ ժամանակ բարդ էր խաղալը: Ես կրկին նշում եմ, որ նրանք չափազանց լավ ֆուտբոլիստներ են: Այնուամենայնիվ, իմ ժամանակներում ավելի շատ էին ուժեղ ֆուտբոլիստները, քանի հիմա, երբ խոսակցությունները միայն Մեսսիի, Ռոնալդուի և Նեյմարի մասին են,- ասել է Ռիվալդոն:
Սիրարփի Աղաբաբյան