
Դե Բրեյնը կարող է տեղափոխվել «Ինտեր»

«Լացիոյի» պաշտպան Սթեֆան Դե Բրեյնը կարող է տեղափոխվել Միլանի «Ինտեր»:
Ակումբն ունի համաձայնություն ֆուտբոլիստի հետ: Պայմանագրի մանրամասները քննարկելու համար անհրաժեշտ է միայն Suning Group-ի համաձայնությունը:
Հոլանդացի պաշտպանի պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին: «Լացիոն» ֆուտբոլիստին առաջարկել է նոր պայմանագիր՝ 2,5 մլն եվրո աշխատավարձով, սակայն ակումբը ցանկանում է ստանալ պատասխանը մինչև տարվա ավարտը: «Ինտերը» պայքարում է այս տրանսֆերի կայացման համար նախորդ տարվանից՝ մրցակցելով «Յուվենթուսի» հետ:
Սիրարփի Աղաբաբյան