
4 մրցանակ այս մրցաշրջանո՞ւմ: Մոռացեք, դա չի լինի». Գվարդիոլա

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ամփոփել է Անգլիայի լիգայի գավաթի հանդիումը «Լեսթերի» հետ: (1:1, 11 մետրանոցներով՝ 4:3).
«Ես շատ ուրախ եմ: Այսօր խաղում էին շատ երիտասարդներ, և ես ուրախ եմ նրանց համար: Մեզ համար հեշտ չէր բաց թողած գոլից հետո: Դաշտում շատ էին երիտասարդները, նրանք շուտ հոգնեցին, Դանիլոն առաջին անգամ էր խաղում պաշտպանության կենտրոնում, նա ստիպված էր պայքարել Վարդիի և Մահրեզի դեմ: Ամենից շատ ինձ դուր եկավ, թե ինչպես արձագանքեց թիմը դժվարություններին: Դա շատ լավ նշան է ապագայի համար: Տղաները շատ լավ բաներ ցուցադրեցին այս խաղում: Տղաները չէին տրտնջում, որ մրցակիցը կարողացավ հավասարեցնել հաշիվը հիմնական ժամանակի ամենավերջում:
4 մրցանակ այս մրցաշրջանո՞ւմ: Մոռացեք, դա չի լինի»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան