
«Ոչ բոլորին է հաջողվում կարիերան ավարտել «Ռեալում»: Դա իմ նպատակն է». Մոդրիչ

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը պատմել է, որ իր երազանքն է կարիերան մադրիդյան ակումբում ավարտելը:
«Ես միշտ վստահ էի, որ հեռուն կգնամ: Մադրիդյան ակումբ գալը և մրցանակներ նվաճելը երազանքի իրականացում է: Ոչ բոլոր խաղացողներին է հաջողվում կարիերան «Ռեալում» ավարտել: Դա իմ իրական նպատակն է:
Այդպիսին է իմ բնավորությունը, ես միշտ ձգտում եմ լավագույնին: Անգամ, եթե ես գոհ եմ իմ արդյունքներով, ես շարժվում եմ դեպի մյուս նպատակները: Պետք է վայելել պահը, քանի կա հնարավորություն: Դա ինձ մոտիվացնում է առաջ գնալ»,- ասել է Մոդրիչը:
Սիրարփի Աղաբաբյան