Բաժիններ՝

Ամանորյա աղցան «Կարմիր գլխարկ». զարմացրեք հյուրերին

Բաղադրիչներ

1. Սոխ
2. Հավի կրծքամիս (ապխտած կամ գրիլ)
3. Խաշած կարտոֆիլ
4. Ընկույզ
5. Խաշած գազար
6. Խաշած ձու
7. Պինդ պանիր
8. Նռան հատիկներ՝ զարդարելու համար

Պատրաստման եղանակը

1. Աղցանն անհրաժեշտ է շարել շերտերով և յուրաքանչյուրին մայոնեզ քսել: Առաջին շերտը՝ մանր կտրատված սոխ (շարելուց առաջ մշակել եռացրած ջրով):

2. Երկրորդ շերտ՝ խորանարդաձև կտրատված կարտոֆիլ:

3. Երրորդ շերտ՝ մանր կտրատված հավի կրծքամիս:

4. Չորրորդ շերտ՝ ընկույզ (մանրացրած բլենդերի օգնությամբ):

5. Հինգերորդ շերտ՝ խորանարդաձև կտրատված գազար:

6. Վեցերորդ շերտ՝ խոշոր քերիչով քերած ձու:

7. Յոթերորդ շերտ՝ քերած պինդ պանիր:

8. Վերևի շերտը զարդարել նռան հատիկներով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031