Բաժիններ՝

Բացահայտվել է սոցցանցերի երջանիկ օգտագործման գաղտնիքը

Ֆեյսբուքի հետազոտողներ Դեվիդ Գինզբերգը և Մոյրա Բուրկեն ընդունել են, որ սոցիալական ցանցում լրահոսին անընդհատ հետևելը բացասաբար է անդրադառնում օգտատերերի հոգեկան առողջության վրա:

Ինչպես հայտնում է lenta.ru-ն, վերլուծության արդյունքները հրապարակված են «Դժվար հարց. կարո՞ղ է արդյոք ժամանակը, որն անցկացվել է սոցցանցում, մեզ վնաս պատճառել» աշխատությունում:

Միչիգանի համալսարանի ուսանողների շրջանում հատուկ փորձարկում է իրականացվել: Մի մասին խնդրել են 10 րոպեի ընթացքում կարդալ լրահոսը, իսկ մյուսներին նոր գրառումներ անել և ընկերների հետ զրուցել: Առաջին խմբի ուսանողների տրամադրությունն օրվա վերջում արդեն ավելի վատ էր, քան երկրորդ խմբի մասնակիցների մոտ:

Ֆեյսբուքի հետազոտողները եզրահանգում են առաջ քաշել, որ այլ մարդկանց մասին կարդալը կարող է բացասական սոցիալական համեմատությունների հանգեցնել:

Միևնույն ժամանակ Ֆեյսբուքը կոչ է անում ավելի շատ ժամանակ անցկացնել սոցցանցում: Կայքում հաճելի ժամանակ անցկացնելու համար, խորհուրդ է տրվում ավելի շատ շփվել ընկերների հետ և որոշ խմբերում հաղորդագրություններով փոխանակվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս