
Գրականագետ Ֆելիքս Մելոյանի վերջին հրաժեշտը տեղի կունենա Հայաստանի գրողների միության շենքում

Գրականագետ Ֆելիքս Մելոյանին վերջին հրաժեշտը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին, Հայաստանի գրողների միության (ՀԳՄ) շենքում։ Այս մասին տեղեկացրին ՀԳՄ-ից։
Կյանքի 77-րդ տարում վախճանվել է գրականագետ, 1977 թվականից Հայաստանի գրողների միության անդամ Ֆելիքս Մելոյանը:
Ֆելիքս Մելոյանը 1962 թվականին ավարտել է Երևանի Խաչատուր Աբովյանի անվան հայկական մանկավարժական ինստիտուտի պատմալեզվագրական ֆակուլտետը։ 1962-1964 թվականներին եղել է «Մետալուրգ» թերթի պատասխանատու քարտուղարը։ 1964-1968 թվականներին աշխատել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանում որպես կրտսեր գիտաշխատող։ 1966-1971 թվականներին եղել է «Գրական թերթի» քննադատության բաժնի վարիչը, 1971-1978 թվականներին «Գրական թերթի» խմբագրի տեղակալը։ 1978 թվականի օգոստոսից եղել է «Սովետական գրականություն» ամսագրի գլխավոր խմբագրի տեղակալը։ 1996-2001 թվականներին եղել է ՀԳՄ վարչության քարտուղար։ ՀԳՄ «Նորք» հանդեսի խմբագիրն էր: