Բաժիններ՝

1 թերթ թուղթ, մատանի, և դու կիմանաս քո բոլոր հարցերի պատասխանները. զգուշացեք, ճակատագիրը փոխվում է

Բոլորին հայտնի են Նոստրադամուսի կանխագուշակությունները, որոնք անհավանական ճշգրտությամբ կատարվում են մինչ օրս: Բայց այսօր խոսքը դրա մասին չէ:

Նոստրադամուսը ստեղծել է նաև «Գուշակության շրջանը», որն ընդունակ է պատասխանելու բոլոր հարցերին:

Նոստրադամուսի շրջանը

Այս գուշակությունը չի պահանջում մեծ ջանքեր և հատուկ պատրաստվածություն: Ձեզ պետք կլինի ընդամենը 1 թերթ թուղթ, որի վրա պետք է նկարել 21 շրջան: Կամ կարելի է գտնել պատրաստի պատկերը և տպագրել այն: 

Ձեզ անհրաժեշտ կլինի նաև մատանի կամ քար (թանկարժեք կամ կիսաթանկարժեք): Ցանկալի է, որ այն լինի այնպիսի առարկա, որը Դուք կրում ենք ինչ-որ ժամանակ:

Սրանցով նախապատրաստությունն ավարտվում է, և կարելի է սկսել բուն գուշակությունը: Հարց տվեք Ձեզ, որն անհանգստացնում է, կենտրոնացեք դրա վրա: Այստեղ կարևոր է ճիշտ ձևակերպել հարցը: Կա մեկ կարևոր պայման. հարցը պետք է կառուցված լինի այնպես, որպեսզի դրան հնարավոր լինի պատասխանել «Այո» կամ «Ոչ»:

Հարցը տալուց հետո վերցրու ընտրած իրը և գցիր շրջանի կենտրոնում: Շրջանի այն թիվը, որի վրա կընկնի այդ առարկան, կլինի հենց հարցի պատասխանը: Գցիր մատանին և կարդա, թե ինչ է նշանակում քեզ ընկած թիվը:

Պատասխանների վերծանում

1. Այո

Մի թեքվիր ընտրած ուղուց, վճռականորեն գնա դեպի քո նպատակը, և դու կհասնես հաջողության:

2. Այո

Քո ճանապարհին կլինեն արգելքներ, բայց հաղթահարելով դրանք՝ դու կհասենես նպատակիդ:

3. Այո

Արդյունքը քեզ կապշեցնի: Ուղղակի ավելի քիչ հարցեր տուր և շատ էներգիա ծախսիր:

4. Հնարավոր է

Եթե ինչ-որ բան խանգարի քեզ դրանում, ապա դա քո անցյալն է: Բաց թող այն:

5. Անպայման

Եվ բավական է մտածել այն մասին, ինչ մտածում են շրջապատում: Վերցրու և արա:

6. Պատրաստ եղիր պրոբլեմների

Մի փորձիր լուծել ամեն ինչ ինքնուրույն, օգնություն խնդրիր նրանցից, ովքեր կողքիդ են:

7. Անհայտ է

Թող ամեն ինչ այնպես, ինչպես կա:

8. Ուշադիր եղիր

Մի թուլացիր և մի վստահիր քիչ ծանոթ մարդկանց: Կա ռիսկ, որ քեզ կխաբեն և կդավաճանեն:

9. Անպայման

Ամեն ինչ կլինի, բայց մոտ մարդկանց օգնությամբ:

10. Այո

Հույսդ դիր ինտուիցիայիդ վրա:

11. Դեռ շատ վաղ է գործողությունների համար

Նախ ուսումնասիրիր իրավիճակը, իսկ հետո նոր գործիր:

12. Ավելի շուտ՝ այո, քան՝ ոչ

Մի փորձիր նվաճել այն մարդկանց ուշադրությունը և հարգանքը, որոնք կարևոր չեն, և այդ ժամանակ ամեն ինչ ավելի արագ կգնա:

13. Ոչ

Ամեն ինչ շատ անսպասելի կլինի քեզ համար:

14. Կարելի է հաջողության հույս ունենալ

Եթե դու պատրաստվում ես ինչ-որ բան սկսել, ապա մի դանդաղիր:

15. Այո

Սպասվում է ճակատագրի լուրջ շրջադարձ, որը հաջողություն կբերի:

16. Բոլոր պլանները կկատարվեն

Ամեն ինչ կլինի, բայց պարտադիր չէ այնպես, ինչպես դու սպասում ես: Ճակատագիրը կարող է անսպասելի շրջադարձ կատարել:

17. Պարզ չէ

Դու ինքդ չես կարողանում կողմնորոշվել, բայց ուրիշներից ես ինչ-որ բան պահանջում:

18. Պատրաստ եղիր դժվարությունների

Չի լինի այնպես, ինչպես մտածել ես, բայց այդ անհաջողությունը լավ սկիզբ կլինի ապագայում:

19. Հավաքիր քեզ

Քո անվստահությունը կարող է դառնալ մեծ պրոբլեմ:

20. Այո

Հաջողությունը քո կողմն է:

21. Այո

Գործիր: Մինչև նպատակը շատ քիչ է մնացել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս