
Մարոկկոյում կայանալիք խաղերին մասնակցելու համար կառավարությունը գումար է տրամադրում ԿԳՆ-ին

Կառավարությունը որոշել է Մարոկկոյում կայանալիք «Գիմնազիադա» համաշխարհային խաղերի մասնակցությունն ապահովելու նպատակով գումար հատկացնել ՀՀ կրթության և գիտության նախարարությանը: Դպրոցականների համաշխարհային գիմնազիադան կայանալու է 2018 թ. ապրիլին:
Մեկ այլ որոշմամբ էլ գումար կհատկացվի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի «Շախմատի կրթական հետազոտությունների կենտրոն և հոգեբանության գիտահետազոտական լաբորատորիա»-ի հիման վրա «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտ» հիմնարկ ստեղծելու նպատակով: