Նիկոլ Փաշինյանն առաջարկում է ԱԺ-ում վերացնել ծրարներով քվեարկության պրակտիկան

«Ցավոք սրտի, Հայաստանում ԱԺ-ի հեղինակությունն այնքան էլ բարձր չէ»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:

Նա առաջարկում է ծրարներով քվեարկության պրակտիկան վերացնել. «Օրինակ, լուրերի թողարկումով ցույց են տալիս այս ցուցատախտակը, որտեղ, ասենք, գրված է՝ 86՝ կողմ, և Դուք հայտարարում եք՝ կողմ՝ 95: Ես, օրինակ, ներկա եմ եղել միջավայրում, որտեղ ասում են՝ օրը ցերեկով 7-8 ձայն խաբում են: Այնպես որ, այդ ծրարներով քվեարկության պրակտիկան, կարծում ենք, հակասահմանադրական է»:

Ի պատասխան՝ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանն ասաց. «Այսուհետ ես ամեն անգամ կհնչեցնեմ, որ 6 պատգամավոր, որոնք գտնվում են գործուղման մեջ, իրենց ձայնն այդ նախագծին են տալիս»:

Տեսանյութեր

Լրահոս