Բաժիններ՝

Ավտովթար՝ Բագրատունյաց պողոտայում

Դեկտեմբերի 13-ին, ժամը 21:23-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում՝ «Լճափ» բենզալցակայանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են «Toyota» մակնիշի 35 NV 350 (վարորդ՝ 1972 թ. ծնված 1972 թ. Ա. Գ.) և «Audi» մակնիշի 29 SS 914 (վարորդ՝ 1975 թ. ծնված Գ. Հ.) պետհամարանիշերով ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինիս վարորդը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Աստղիկ ԲԿ»: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնի փականը:

Դեպքի վայրում են գտնվել ոստիկանության և շտապօգնության աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս