
Ո՞ւմ կփրկեք առաջինը. Փաշինյանի՞ն, թե Գեղամյանի՞ն. Ուսանողի ուշագրավ հարցը՝ Կարեն Ավագյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ, Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական խորհրդարանի 25-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ, ուշագրավ հարցուպատասխան է ծավալվել բուհի ուսանողներից մեկի եւ ՀՀԿ-ական պատգամավոր Կարեն Ավագյանի միջեւ։
Բուհի ԿՎՆ-ի թիմի բլից հարցերից մեկին, թե՝ պատկերացրեք նավով գնում են Նիկոլ Փաշինյանը եւ Արտաշես Գեղամյանը, սկսվում է փոթորիկ, ո՞ւմ կփրկեք առաջինը, պատգամավորն ինքնագոհ նետել է․ «Նավակին, որովհետեւ իրենք երկուսն էլ խեղդվող չեն»։
Միջոցառմանը ՀՀԿ երիտթեւի հավերժ նախագահ Ավագյանից բացի, մասնակցել է նաեւ ՀՀԿ-ական ոչ պակաս «երիտասարդ» պատգամավոր Արմեն Աշոտյանը, որոնք երկուսն էլ այդ բուհի շրջանավարտ են, իսկ հիմա էլ հոգաբարձուների խորհրդի կազմում են»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: