Բաժիններ՝

«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը BBC-ի վարկածով Աֆրիկայի 2017թ. լավագույն ֆուտբոլիստն է

BBC-ն Մոհամեդ Սալահին ճանաչեց 2017թ. Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ: Ըստ քվեարկության արդյունքների՝ եգիպտացին առաջ անցավ Պիեր-Էմերիկ Օբամեյանգից (Գաբոն, «Բորուսիա» Դ), Նաբի Կեյտայից (Գանա, «Լայպցիգ»), Սադիո Մանեից (Սենեգալ, «Լիվերպուլ») և Վիկտոր Մոզեսից (Նիգերիա, «Չելսի»):

«Ես շատ երջանիկ եմ՝ հաղթելով այս մրցանակը: Միշտ անհավանական զգացում ես ունենում, երբ ինչ-որ բանում հաղթում ես: Ես գերազանց մրցաշրջան եմ ունեցել, այնպես որ, ես իսկապես երջանիկ եմ: Ես ուզում եմ դառնալ պատմության մեջ լավագույն եգիպտացի ֆուտբոլիստը և ամեն ինչ անում եմ դրա համար»,- ասել է Սալահը BBC-ին տված հարցազրույցում:

Մոհամեդ Սալահը 2017թ. ամռանը «Ռոմայից» տեղափոխվեց «Լիվերպուլ» 42 մլն եվրոյով:
«Կարմիրների» կազմում անցկացրած 24 խաղերում 25-ամյա եգիպտացին դարձել է 19 գոլի և 6 փոխանցման հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս