
Ամերիկացին սպանել է Ֆլորիդայում ամենաերկար պիթոնին

Ամերիկացի օձորս Ջեյսոն Լեոնն սպանել է ռեկորդային երկարությամբ մուգ վագրախայտ էգ պիթոնի: Այս մասին հայտնել է The Independent հրատարակությունը: Սողունի երկարությունը կազմել է 5,2 մետր, իսկ քաշը՝ շուրջ 60 կիլոգրամ:
Դա ամենաերկար օձն է, որը գտել են Հարավային Ֆլորիդայի Ջրային պաշարների դեպարտամենտի պիթոնների ոչնչացման ծրագրի մասնակիցները: Տիպիկ վագրախայտ պիթոնն աճում էմինչեւ 3,7 մետր, բայց հայտնի են մինչեւ 5,74 մետր երկարությամբ ներկայացուցիչներ: Սպանված պիթոնի համար նահանգի իշխանությունները 375 դոլար են վճարել Լեոնին: «Այդ օձը կարող էր պարզապես սպանել մեծահասակ տղամարդու»,- հայտարարել է նա: