Բաժիններ՝

Իտալիան արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել գազահանգույցի պայթելուց հետո

Իտալիան գազի սեկտորում արտակարգ դրության ռեժիմ է հայտարարել ավստրիական գազահանգույցում տեղի ունեցած միջադեպից հետո: Այդ մասին հայտնել է երկրի տնտեսական զարգացման նախարար Կարլո Կալենդան:

«Դա խոսում է գազի մատակարարումների առումով Ռուսաստանից կախվածության լուրջ խնդրի առկայության մասին»,- Կալենդայի խոսքը մեջբերել է Bloomberg գործակալությունը:

Կալենդան նշել է, որ գազի մատկարարումների հետ կապված ընդհատումները փոխհատուցվում են իտալական գազապահեստարաններում առկա պաշարներով:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Իտալիային, Սլովենիային, Հունգարիային գազի մատակարարումները դադարեցվել են Ավստրիայի Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի ունեցած պայթյունից հետո:

«Իտալիայի, Սլովենիայի եւ Հունգարիայի ուղղությամբ տարանցիկ մատակարարումները ներկայում դադարեցված են: Մենք աշխատում ենք արագորեն վերացնել սահմանափակումները: Թե սահմանափակումները երբ կարող են հանվել, ներկայում պարզ չէ»,- ասված է Ավստրիայի E-Control գազի կարգավորիչի հաղորդագրության մեջ:

Դեկտեմբերի 12-ի առավոտյան Բաումգարտենի OMV գազահանգույցում տեղի է ունեցել պայթյուն, որի հետեւանքով, Կարմիր խաչի տվյալներով՝ զոհվել է մեկ եւ վիրավորվել առնվազն 18 մարդ: Գազահանգույցի աշխատանքը լիովին դադարեցված է, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս