Բաժիններ՝

««Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի գլխավորությամբ ավելի ձանձրալի է». Լուի վան Գալ

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է մանչեսթերյան ակումբի խաղի մասին վերջին ժամանակներում:

«Եթե դուք ինձ հարցնեք ակումբում աշխատանքի մասին, ապա ես կասեմ, որ դա իմ լավագույն տարին էր: Պետք է հաշվի առնել, թե ինչ պայմաններում էի ես աշխատում: Թիմը լավ ֆուտբոլ էր խաղում, սակայն այդպիսի ֆուտբոլը չեն սիրում Անգլիայում:
Հիմա նման խաղի համար ոչ ոք Մոուրինիոյին չի քննադատում: «Մանչեսթեր Յունայթեդը» Մոուրինիոյի գլխավորությամբ ավելի ձանձրալի է:  Ես ավելի շատ սիրում եմ մանչեսթերյան մյուս ակումբի խաղաոճը: Ակումբում պետք է լինեն որակյալ ֆուտբոլիստներ:

Հիմա «Մանչեսթեր Յունայթեդը» խաղում է պաշտպանողական ֆուտբոլ, իսկ իմ թիմը սիրում էր հարձակվողական խաղը: Մրցակիցները միշտ ավտոբուս էին կանգնեցնում դարպասի առաջ, իսկ հիմա Մոուրինիոյի թիմն է ավտոբուսով խաղում»,- նշել է վան Գալը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս