Բաժիններ՝

Թխվածք՝ առանց շաքարի ու ալյուրի

Այո, հնարավոր է թխվածք պատրաստել առանց ալյուրի ու շաքարի։ Պատրաստման եղանակը շատ պարզ է։

Բաղադրիչներ

  • 500 գրամ թարմ կաթնաշոռ
  • 4 ձու
  • 1 թեյի գդալ մեղրախոտի էքստրակտ
  • 2 թեյի գդալ 20 տոկոս յուղայնությամբ թթվասեր
  • 2 թեյի գդալ օսլա
  • վանիլին
  • չամիչ՝ ըստ ցանկության։

Ինչպես պատրաստել

  1. Սպիտակուցն առանձնացրեք դեղնուցից։ Տարայի մեջ խառնեք կաթնաշոռը, մեղրախոտը, դեղնուցը, օսլան ու վանիլինը։
  2. Առանձին տարայի մեջ հարեք սպիտակուցը։
  3. Ստացված զանգվածը խառնեք նախապես հարած սպիտակուցի հետ։
  4. Կարող եք ըստ ցանկության չամիչ ավելացնել։
  5. Տապակի վրա թուղթ դրեք, մի փոքր յուղ քսեք, կաթնաշոռային մասսան դրեք թղթի վրա։
  6. Ջեռոցում թողեք 30-40 րոպե։ Ջերմաստիճանը՝ 180-200 աստիճան։
  7. Ցանկության դեպքում թխվածքը կարող եք զարդարել հատապտուղներով։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս