15 երկիր, ուր պետք է այցելի յուրաքանչյուր գուրման
Եթե Դուք այն մարդկանցից եք, ում համար սնվելը կյանքի հաճույքներից մեկն է, ապա onedio.ru-ի առաջարկած այս 15 երկրները հենց Ձեզ համար են: «To-do-list»՝ գուրմանների համար:
1. Իտալիա
Արժե՞ խոսել Իտալիայի խոհանոցի մասին: Պաստաներ, պիցցա: 
2. Հնդկաստան
Բուսակերների երկիրը կզարմացնի իր ուտեստների բազմազանությամբ: 
3. Հունաստան
Հունաստանը, ինչպես Միջերկրածովյան մի շարք այլ երկրներ, հարուստ է տարբեր տեսակի ձկների, պանրի, բանջարեղենի և ձիթապտղի տեսակներով: 
4. Ֆիլիպիններ
Այս երկրի խոհանոցում յուրաքանչյուրը կգտնի իր սիրելի ուտեստը: 
5. Պակիստան
Պակիստանի խոհանոցը նման է Հնդկաստանին: 
6. Թայլանդ
Ինչպես և շատ ասիական երկրներում, Թայլանդում նույնպես մեծ պոպուլյարություն են վայելում սոուսները: 
7. Ուկրաինա
Իսկական ուկրաինական բորշն արժե փորձել հենց այդ կերակուրի հայրենիքում: 
8. Ճապոնիա
Ճապոնացիների համար կարևոր է, թե ինչպես է մատուցվում սնունդը: 
9. Չինաստան
Չինական ռեստորաններ կան աշխարհի գրեթե բոլոր անկյուններում, բայց իսկական չինական կերակուր դուք կարող եք համտեսել միայն Չինաստանում: 
10. Իսպանիա
Իսպանիայում համեղ կարելի է ճաշել ինչպես ռեստորաններում, այնպես էլ խորտկարաններում: 
11. Ֆրանսիա
Ֆրանսիան գաստրոնոմիական հաճույքներիի մայրաքաղաքն է: 
12. Վիետնամ
Ծովամթերքից պատրաստված ապուրներ և աղցաններ: 
13. Մեքսիկա
Բրնձից և մսից պատրաստված կերակուրների բազմազանություն: 
14. Շվեյցարիա
Համեղ շոկոլադ և ոչ միայն: 
15. Պորտուգալիա
Պորտուգալիայում առաջին հորիզոնականում ծովամթերքներն են: 
Պատրաստեց Անի Գաբուզյանը

