
Ռաֆիկ Նազարյանը վթարից մեկ օր անց հիվանդանոցում մահացել է

Ինչպես տեղեկացրել էինք, դեկտեմբերի 7-ին, ժամը 10.00-ի սահմաններում, «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենան Երևան-Աշտարակ ճանապարհի 2-րդ կմ-ին բախվել էր էլեկտրասյանը. վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10։40-ին, վարորդը` 1994 թ. ծնված Ռաֆիկ Նազարյանը, հիվանդանոցում, գիտակցության չգալով, մահացել է:
Քննությունը շարունակվում է: