
«Կխնդրեի Մեսսիին պատրաստել 23 հատ մարզաշապիկ մեր թիմի բոլոր ֆուտբոլիստների համար». Իսլանդիայի հավաքականի պաշտպան

Դիեգո Յոհաննեսսոնն արդեն պատրաստել է շրջանակը և տեղը՝ պատի վրա:
Իսլանդիայի հավաքականի պաշտպան Դիեգո Յոհաննեսսոնը կիսվել է ԱԱ-2018-ում Արգենտինայի հետ կայանալիք խաղի մասին կարծիքով:
«Մեսսիի հետ հանդիպումը դաշտում մի փոքր վախեցնում է: Չէ՞
որ նա աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Այնուամենայնիվ, ես ուրախ եմ, քանի որ հանդիպումը նրա հետ պատմական պահ է մեր թիմի համար:
Անկասկած, Իսլանդիայի հավաքականի բոլոր խաղացողները, ներառյալ՝ ինձ, կուզենան ստանալ նրա մարզաշապիկը խաղից հետո: Հավանաբար նա կտա մարզաշապիկը նրան, ով առաջինն այդ մասին կխնդրի: Սակայն ես կխնդրեի նրան պատրաստել 23 մարզաշապիկ, որպեսզի նա կարողանա նվիրել այն Իսլանդիայի հավաքականի բոլոր ֆուտբոլիստներին»,- հայտարարել է Յոհաննեսսոնը Marca-ին:
Արգենտինայի և Իսլանդիայի հավաքականները կխաղան խմբային փուլի առաջին խաղում, հունիսի 26-ին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը