
«Էվերթոնը» 68 մլն եվրո կառաջարկի «Բորուսիային» Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար

«Էվերթոնի» անսպասելի տրանսֆերային նպատակը:
«Էվերթոնը» պայքարի մեջ մտավ Դորմտունդի «Բորուսիայի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգի համար: Ըստ Mirror-ի տեղեկության, «Էվերթոնը» գաբոնցու համար կներդնի 68 մլն եվրո և դրանով վերջնականապես կլուծի Ռոմելու Լուկակուի կորստի հետ կապված խնդիրը:
«Էվերթոնն» ԱՊԼ-ում անցկացրած 15 խաղերում հավաքել է 18 միավոր և մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 10-րդ տեղը:
Ընթացիկ մրցաշրջանում Օբամեյանգը դարձել է 19 գոլի և 2 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը գաբոնցուն գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը