
Կյանքից հեռացել է հայտնի դերասան Լեոնիդ Բրոնևոյը

89 տարեկան հասկում կյանքից հեռացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Լեոնիդ Բրոնևոյը: Ինչպես հաղորդում է ՌԻԱ Նովոստիին, այս մասին տեղեկացրել է մոսկովյան «Լենկոմ» թատրոնի տնօրեն Մարկ Բարշավերը:
«Այսօր ժամը 7:30-ին մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Լեոնիդ Սերգեյի Բրոնևոյը»,-ասել է Վարշավերը:
Հոգեհանգստի և հուղարկավորության օրը հայտնի կլինի ավելի ուշ:
Լեոնիդ Բրոնևոյը ծնվել է 1928 թվականի դեկտեմբերի 17-ին Կիևում: Նա ավարտել է Տաշքենդի գեղարվեստաթատերական ինստիտուտը: Բրոնևոյը նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, այդ թվում` «Գարնան տասնյոթ ակնթարթները», «Պոկրովյան դարպասներ», «Այդ նույն Մյունհաուզենը» և այլն: