
«ԼՂ հակամարտության կարգավորումն առաջնահերթ խնդիր է Եվրամիության համար». ԵԱՀԿ-ում ԵՄ մշտական ներկայացուցիչ

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Եվրամիության առաջնահերթություններից մեկն է: Այս մասին Վիեննայում նախարարական խորհրդի նիստի փակման արարողության ելույթում հայտարարեց ԵԱՀԿ-ում Եվրամիության մշտական ներկայացուցիչ Իոաննիս Վրաիլասը:
«Մոլդովայում, Վրաստանում և Լեռնային Ղարաբաղում ձգձգված հակամարտությունների կարգավորումը շարունակում է մնալ Եվրամիության համար առաջնահերթ կարևորություն ունեցող հարցերից մեկը: Մենք կոչ ենք անում բոլոր կողմերին ի ցույց դնել քաղաքական կամքը, որն անհրաժեշտ է 2018 թվականին դրանց կարգավորման գործում առաջընթաց գրանցելու համար»,- հայտարարեց Վրաիլասը:
Նա ողջունեց Մինսկի խմբի գործադրած ջանքերը, ինչպես նաև ՄԽ համանախագահող երկրների կողմից համատեղ հայտարարության ընդունումը: