
«Գազպրոմ»-ը գազի արտահանման ռեկորդ է սահմանել

«Մենք եզրագծին ենք մոտենում «Գազպրոմ»-ի ամբողջ պատմության ընթացքում հեռավոր արտասահման գազի տարեկան արտահանման նոր բացարձակ ռեկորդի ճանապարհին: Դեկտեմբերի 8-ի հայտի հաշվառմամբ, ընկերության կողմից այդ շուկային գազի մատակարարման ծավալը գերազանցում է 179,8 միլիարդ խորանարդ մետրը: Դա ավելի է, քան ամբողջ անցյալ տարի, տեղեկացնում է «Ինտերֆաքս»-ը:
Նախորդ ռեկորդը՝ 179,3 միլիարդ խորանարդ մետր, որը սահմանվել է 2016 թվականի արդյունքներով, արդեն գերազանցված է»,- Սաբետա ավանում լրագրողներին հայտնել Է «Գազպրոմ»-ի վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերը: