
«Երազում եմ վերադառնալ Արգենտինա, բայց այնտեղ կարող են սպանել». Մեսսի

Եվրոպայում ավելի հանգիստ է: Մեսսին հերթական անգամ հաստատել է, որ կցանկանար ավարտել կարիերան «Նյուելս Օլդ Բոյզում»:
«Շատ տհաճ է տեսնել, որ Արգենտինայում կարող են սպանել՝ ցանկանալով թալանել: Ես բազմիցս ասել եմ, որ երազում եմ «Նյուելս Օլդ Բոյզի» մասին, բայց չգիտեմ, թե ինչպես կզարգանան դեպքերը:
Կյանքը երկրում կասկած է հարուցում: Ուզում եմ, որպեսզի երեխաներս հանգիստ մեծանան և հաճույք ստանան անվտանգ կյանքից»,- Մեսսիին է մեջբերում Marca-ն:
Հարձակվողը նոյեմբերին պայմանագիր ստորագրեց «Բարսելոնայի» հետ մինչև 2021 թվականը:
Լիոնելը մեծացնում է 2 որդիներին՝ Տիագոյին և Մաթեոյին:
Պատրաստեց Անի Գաբուզյանը