
ՊՍԺ-ն ցանկանում է փոխարինել Ունայի Էմերիին Լուիս Էնրիկեով

Փարիզեցիները պատրաստվում են իսպանական փոխատեղում կատարել:
ՊՍԺ-ն դիտարկում է Էմերիի՝ գլխավոր մարզչի պաշտոնում մնալու նպատակահարմարության վերաբերյալ հարցը:
Ինչպես հաղորդում է L’Equipe-ը, Չեմպիոնների լիգայի խմբային փուլում ՊՍԺ-ի՝ «Բավարիայից» կրած պարտությունը վրդովվեցրել է փարիզեցիների նախագահ Նասեր Ալ Խելաիֆիին, ով գտնում է, որ Էմերին ընդունակ չէ դուրս բերել ՊՍԺ-ն որակապես նոր մակարդակի:
Փարիզեցիները դիտարկում են «Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի թեկնածությունը, ով կարող է գլխավորել թիմը մրցաշրջանի ավարտից հետո: ՊՍԺ-ի շորթ-լիստում են գտնվում նաև Անտոնիո Կոնտեն, Մասիմիլիանո Ալեգրին և Ժոզե Մոուրինիոն:
ՊՍԺ-ն Չեմպիոնների լիգայի B խմբում գրավեց առաջին տեղը՝ հաղթելով 6 խաղից 5-ում:
Փարիզեցիները Ֆրանսիայի առաջնության 16-րդ տուրից հետո նույնպես զբաղեցնում են առաջին տեղը: «Լիոնը», «Մոնակոն» և «Մարսելը» հետ են մնում 9 միավորով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը