
Երուսաղեմի մասին Թրամփի որոշումը կարող է վնասել թուրք-ամերիկյան հարաբերությունները

ԱՄՆ-ի Ռոդ Այլենդ նահանգի «Դեմոկրատական կուսակցության» սենատոր Շելդոն Վայթհաուսը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է վատարացնել թուրք-ամերիկյան հարաբերությունները:
Ինչպես հաղորդում է թուրքական «Mynet» լրատվամիջոց, սենատորի խոսքերով Թրամփի հայտարարությունը կարող է վնասել, ոչ միայն Թուրքիայի, այլև Սաուդյան Արաբիայի և այլ երկրների հետ հարաբերությունները:
Վայթհաուսը ընդգծել է, որ Թրամփի հայտարարությամբ ԱՄՆ-ն վտանգի տակ կարող է դնել Մերձավոր Արևելքի այն երկրկների հետ հարաբերությունները, որոնց հետ ԱՄՆ կապված է առաջին հերթին ռազմական տեսանկյունից: Այդ երկրներից են Թուրքիան և Սաուդյան Արաբիան:
«ԱՄՆ-ն իրականում կարող է վնաս հասցնել իր իսկ արդյունավետությանը այս տարածաշրջանում», հավելել է ամերիկացի սենատորը:
Հիշեցնենք, որ չնայած բազմաթիվ զգուշացումներին՝ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց որպես Իսրայելի մայրաքաղաք։ Սպիտակ տանը ելույթ ունենալու ժամանակ նա նաև հայտարարեց, որ ԱՄՆ-ի դեսպանատունը Թել-Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ։