Սերժ Սարգսյանը կայցելի Վրաստան. EADaily

EADaily-ն հայտնել է, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 16-ին կայցելի Վրաստան: Պաշտոնական տեղեկություն Սերժ Սարգսյանի Վրաստան կատարելիք այցի մասին դեռեւս չկա:

aliq.ge կայքը գրում է, որ հատկանշական է, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի պաշտոնական այցը Հայաստան ծրագրվում էր դեկտեմբերի 1-ին։ Այցի մասին նոյեմբերի 30-ին տեղեկություն էին տարածել հայաստանյան լրատվամիջոցները, սակայն ժամեր անց հայտնի դարձավ, որ Վրաստանի վարչապետի այցը չի կայանա:

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստանի Հանրապետություն հետաձգվել էր Վրաստանի խորհրդարանի կողմից կառավարության նորացված կազմի հանդեպ վստահություն հայտնելու հետ կապված։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031