«Լավ եմ, շատ լավ». Հայկազ Բաղմանյան. «Ժամանակ»
«ԶՈՒ գլխավոր շտաբի պետի արդեն նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանը պաշտոնանկությունից հետո բավականին լավ տրամադրություն ունի:
«Լավ եմ, շատ լավ»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասել է նա:
Դիտարկմանը, թե ինչում էր, ի վերջո, թերացել, որի մասին խոսեց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, Բաղմանյանը թույլ քմծիծաղ է տվել և հայտարարել է, որ ոչ մի հարցի չի պատասխանելու, ու անջատել է հեռախոսը։
Հիշեցնենք՝ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նշել էր, որ Բաղմանյանն իր հորդորով է աշխատանքից ազատվելու զեկուցագիր ներկայացրել: Հարցին, թե ո՞րն է եղել հորդորի պատճառը, նախարարը պատասխանել էր. «Աշխատանքային պայմանավորվածությունների չկատարում, որն անհամատեղելի էր հետագա համատեղ ծառայության հետ:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: