
Տարվա հիմնական իրադարձությունները՝ 1 նկարում

Խորվաթ դիզայներ Սանդա Անդեռլոնը ստեղծել է մի նկար, որում արտացոլել է անցնող 2017 թվականի բոլոր հիմնական իրադարձությունները:
Այն հրապարակված է Beutler Ink պորտալում։ Նկարն ընդգրկում է ավելի քան 100 իրադարձություն, որոնք տարվա ընթացքում տեղի են ունեցել համաշխարհային քաղաքականության, սպորտի եւ մշակույթի բնագավառում:
Այսպես, վերեւի աջ մասում RIP մակագրության շուրջ բոլոր մահացած հայտնիների, այդ թվում՝ Չեսթեր Բենինգթոնի եւ Հյու Հեֆների լուսանկարներն են: Ավելի ներքեւում ցուցադրված են ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթանակ տարած Դոնալդ Թրամփի եւ մյուս քաղաքական գործիչների լուսանկարները, էլ ավելի ներքեւում «տարվա մենամարտն» է Մաքգրեգորի եւ Մեյուեզերի միջեւ:
Նաեւ նկարում կարելի է գտնել սկանդալներով հայտնի պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի եւ Քեւին Սփեյսիի սեռական ոտնձգությունների զոհերին, «Շատ տարօրինակ գործեր» եւ «Թվին Փիքս» սերիալների հերոսներին, ինչպես նաեւ հղի Բեյոնսեի լուսանկարը եւ լայն տարածում ստացած մեմերը: Պորտալում, որի պատվերով ստեղծվել է նախագիծը, առկա է այն ամենի մանրամասն նկարագրությունը, ինչը պատկերված է նկարում: