Բաժիններ՝

Ընտրվել է տարվա մոդելը

Լոնդոնում Fashion Awards մրցանակներ են հանձնել բրիտանացի եւ օտարերկրացի լավագույն մոդելագործներին ու մոդելներին: Տարվա մոդել տիտղոսին արժանացել է Ադվա Աբոան: Այդ մասին հայտնել է The Telegraph-ը:

Նրա հիմնական մրցակցուհին 16-ամյա Քայա Հերբերն էր: «Տարվա դիզայներ» մրցանակին արժանացել է Ռաֆ Սիմոնսը, իսկ Դոնաթելա Վերսաչեն ճանաչվել է նորաձեւության տիպար:

Ադվա Աբոան բրիտանացի մոդել է, ֆեմինիստուհի եւ ակտիվ մարտիկ՝ հանուն մարդկանց իրավունքների:

Նորաձեւության ինդուստրիայում ամենահեղինակավոր մրցանակի՝ Fashion Awards 2017-ի պարգեւատրման արարողությունը դեկտեմբերի 4-ին Royal Albert Hall-ում անցկացրել են «Մափեթ-շոուի» գործող անձերից մեկը՝ Միսս Փիգին, եւ խմբագիր ու նորաձեւության փորձագետ Դերեք Բլասբերգը:

Միսս Փիգին քանիցս մասնակցել է Fashion Awards մրցանակի միջոցառումներին, բայց որպես վարող հանդես է եկել առաջին անգամ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս