
Լավրովը և Թիլերսոնը դեկտեմբերի 7-ին կհանդիպեն Վիեննայում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը դեկտեմբերի 7-ին հանդիպում կանցկացնեն Վիեննայում: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ ելույթ ունենալով ՌԴ Հանրային պալատում:
«Չի կարելի ասել, որ երկխոսություն չկա: Այն ընթանում է, իսկ մի քանի ուղղություններով՝ բավականին ինտենսիվ, այդ թվում՝ կանոնավոր կերպով շփվում են նախարար Սերգեյ Լավրովը եւ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը,-ասել է Ռյաբկովը:-Նրանց մոտակա հանդիպումը տեղի կունենա արդեն դեկտեմբերի 7-ին», հաղորդել է ՏԱՍՍ-ը:։