Բաժիններ՝

Թաիլանդի բնակիչները Ռամա 9-րդ թագավորի ծննդյան օրը տոնում են բարի գործերով

Թաիլանդի բնակիչները դեկտեմբերի 5-ին նշում են Պումիպոն Ադուլյադետ (Ռամա 9-րդ) հանգուցյալ թագավորի ծննդյան օրը: Նույնիսկ նրա մահվանից հետո այդ օրը մնում է թագավորության գլխավոր տոներից մեկը։

Այս տարի միապետի ծննյան օրը, որի 90 տարին կլրանար այսօր, առաջին անգամ է նշվում նրա հուղարկավորությունից եւ մեկամյա ազգային սգի ավարտից հետո: Թաիլանդի համար, որտեղ Ռամա 9-րդի ծննդյան օրը ազգային տոն է դարձել տակավին 1958 թվականին, այդ ամսաթիվը առանձնահատուկ նշանակություն ունի:

1998 թվականից դեկտեմբերի 5-ը թագավորությունում դարձել է նաեւ Հոր օրը, քանի որ թաիլանդցիներից շատերը հանգուցյալ միապետին ակնածանքով համարում էին եւ շարունակում են համարել «Ազգի հայրը, թագավորների թագավորը»: Այդ օրը երկրում ոչ աշխատանքային է հայտարարված, իսկ այն նշելու ամենատարածված ձեւերից մեկը որեւիցե բարի գործ կատարելու ավանդույթն է՝ ի փառս միապետի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031