Բաժիններ՝

Փորձագետներն անհանգստացած են Պենտագոնի գենետիկական մշակումներից

Ամերիկացի զինվորականները հարյուր միլիոն դոլար են ներդրել գենետիկական տեխնոլոգիայի բնագավառում, որը թույլ կտա ոչնչացնել մալարիա տարածող մոծակներին: Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները զգուշանում են, որ այս տեխնոլոգիան որպես զենք կկիրառվի, հաղորդում է The Guardian-ը:

Նոր տեխնոլոգիան, ինչպես սպասվում է, կկարողանա ոչնչացնել ոչ միայն միջատներին, այլեւ կաթնասուններին, մասնավորապես, կրծողներին: Ծրագրի ֆինանսավորումն իրականացնում է ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության Հեռանկարային հետազոտական ծրագրերի գործակալությունը: Հրատարակության հարցմանը մասնակցած փորձագետները, ներառյալ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, երկյուղում են, որ քաղաքացիական հետազոտողները, որոնք կախված են զինվորականներից, կարող են իրենց ծրագրերը վերակողմնորոշել դրամաշնորհատուների նեղ նպատակներին համապատասխան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031