Բաժիններ՝

Բենիտեսը ցանկանում է «Նյուքասլում» տեսնել Կասիլյասին

Ինչպես հաղորդում է AS-ը, «Նյուքասլ Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը ցանկանում է, որպեսզի ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ ակումբը փորձի «Պորտուից» գնել դարպասապահ Իկեր Կասիլյասին:

36-ամյա դարպասապահն այս մրցաշրջանում կորցրել է տեղը «Պորտուի» մեկնարկային կազմում և մտադիր է հունվարին փոխել ակումբը: Հոկտեմբերի սկզբին Պորտուգալիայի առաջնության «Սպորտինգի» հետ խաղից հետո (0:0) Կասիլյասը մասնակցել է ընդամենը մեկ պաշտոնական հանդիպման:

Իսպանիայի հավաքականի նախկին դարպասապահը «Պորտուի» կազմում հանդես է գալիս 2015 թվականից, ուր տեղափոխվել է «Ռեալից»: Կասիլյասը մադրիդյան ակումբից հեռացել է Բենիտեսի՝ թիմը գլխավորելուց մոտավորապես մեկ ամիս անց:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031