«Լիոնել Մեսսին Աստված է բոլորի համար». Ֆրանկ Ռայկարդ
Ստացվում է, որ Բուենոս Այրեսում Լեոյի արձանը քանդած վանդալները հերետիկոսներ են (Դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում քանդել են Լեոյի արձանը):
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Ֆրանկ Ռայկարդն 8-ամյա որդու հետ ներկա է եղել «Բարսելոնա» – «Սելտա» (2: 2) հանդիպմանը: Խաղի վերջում հոլանդացին երեխային ծանոթացրել է կատալոնական ակումբի աստղ Լիոնել Մեսսիի հետ և օգտվելով առիթից՝ գովեստի խոսքեր է հնչեցրել ֆուտբոլիստի հասցեին: «Իմ որդին 8 տարեկան է: Նա երազում էր կենդանի հանդիպում տեսնել «Քամփ Նոուում»: Մեսսին Աստված է բոլորի համար: Ինիեստան նույնպես արժանի է կոմպլիմենտների: Ես շարունակում եմ հետևել բոլոր խաղացողներին: Նրանք ունեն փայլուն կարիերա»,- Ռայկարդին է մեջբերում Marca-ն:
Ռայկարդը մարզել է «Բարսելոնան» 2003-2008թթ.: Մեսսիի դեբյուտը «կապտանռնագույնների» կազմում կայացել է Ռայկարդի գլխավորությամբ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը