Google-ը կավելացնի YouTube-ում ծայրահեղականության դրսևորումներ բացահայտող աշխատակիցների թիվը
Միացյալ Նահանգների Google կորպորացիան 2018 թվականին պլանավորում է ավելացնել այն աշխատակիցների թիվը, որոնք YouTube-ում աշխատում են այն կոնտենտի հայտնաբերմամբ եւ վերացմամբ, որը վերաբերում է ծայրահեղականությանը եւ բռնություն է քարոզում:
Այդ մասին ասված է ընկերության բլոգում: «Հաջորդ տարի մենք կշարունակենք ավելացնել մասնագետների թիվը, մենք նպատակ ենք դրել, որ 2018 թվականին Google-ի այն աշխատակիցների թիվը, որոնք բացահայտում են մեր կանոնները խախտող կոնտենտը, հասնի 10 հազարի»,- ասված է YouTube-ի գործադիր տնօրեն Սյուզան Վոյժիտսկիի հայտարարության մեջ, որը զետեղված է Google-ի բլոգում:
YouTube ինտերնետ-տեսահոսթինգը պատկանում է Google կորպորացիային, որը 2015 թվականի հոկտեմբերին մտավ Alphabet հոլդինգի կազմի մեջ: Ընկերությունն վերահսկողություն է ստացել Google Life Sciences-ի, Calico-ի, Sidewalk Labs-ի, Nest-ի, Google Ventures-ի, Google Capital-ի եւ Google X-ի նկատմամբ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: