Բաժիններ՝

Բեռլինի կինոփառատոնը կբացվի Ուես Անդերսոնի մուլտֆիլմով

Ուես Անդերսոնի «Շների կղզին» մուլտֆիլմը, որում դերերը հնչունավորել են Բիլ Մյուլլերը, Թիլդա Սուինթոնը եւ Յոկո Օնոն, կբացի Բեռլինի 68-րդ միջազգային կինոփառատոնը։

«68-րդ Բեռլինալեն փետրվարի 15-ին կբացվի ռեժիսոր Ուես Անդերսոնի «Շների կղզին» մուլտֆիլմով: Ցուցադրությունը կդառնա մուլտֆիլմի համաշխարհային պրեմիերան»,-կինոստուգատեսի մամուլի ծառայությունում հայտնել են դեկտեմբերի 4-ին: Այնտեղ հիշեցրել են, որ Ուես Անդերսոնն ավելի վաղ արդեն երեք անգամ Բեռլինալեում ներկայացրել է իր աշխատանքները՝ «Թենենբաումի փոքրիկ ընտանիքը» (2002 թ.), «Ջրային կյանքը» (2005 թ.) եւ «Գրանդ Բուդապեշտ» հյուրանոցը» (2014 թ.): Վերջինս բացել է 64-րդ Բեռլինալեն եւ ստացել ժյուրիի «Արծաթե արջ» մրցանակը:

Մամուլի ծառայությունում մեջբերել են փառատոնի տնօրեն Դիթեր Քոսլիկի խոսքը, որը նշել է, թե «Շների կղզին» կդառնա կինոստուգատեսի պատմության մեջ առաջին մուլտֆիլմը, որը կբացի այդ կինոփառատոնը: Մուլտֆիլմը պատմում է 12-ամյա մի դեռահասի մասին, որը ճամփորդության էմեկնում Ճապոնիա՝ փնտրելու իր շանը: Հերոսներին հնչունավորել են Էդվարդ Նորթոնը, Լիվ Շրայբերը, Բիլ Մյուլլերը, Թիլդա Սուինթոնը, Սքառլեթ Յոհանսոնը, Յոկո Օնոն եւ ուրիշներ: Ֆիլմի միջազգային վարձույթը նշանակված է 2018 թվականի ապրիլին: 68-րդ Բեռլինալեն տեղի կունենա փետրվարի 15-ից մինչեւ 25-ը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս