![](/banners/BeFunky-design.jpg)
Կառլես Պույոլը՝ հայերի մասին
![](https://168.am/wp-content/uploads/2017/12/puyol.jpg)
Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականի և կատալոնական «Բարսելոնայի» նախկին պաշտպան Կառլես Պույոլը խոսել է հայերի մասին:
Հյուրընկալվելով ռուսական «Առաջին ալիք»-ի «Прожектоперисхилтон» կոմեդի հաղորդմանը, աշխարհի չեմպիոնը խոսել է ֆուտբոլի, երկրպագուների, այդ թվում և հայերի մասին՝ մասնավորապես շեշտելով. «Հայերը ուժեղ ազգ են, ուժեղ բնավորությամբ»:
Կառլես Պույոլը աշխարհի 2010 թվականի առաջնության, Եվրոպայի 2008 թվականի չեմպիոն է, Սիդնեյի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր: