
«Մանչեսթեր Յունայթեդն» ակտիվացրել է Էրերայի հետ պայմանագրի երկարաձգման օպցիան

«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպանը հաջորդ մրցաշրջանը կացնկացնի ակումբում:
Ինչպես հաղորդում է Marca-ն, «կարմիր սատանաների» իսպանացի կիսապաշտպանը բանակցություններ է վարել ակումբի հետ գործող պայմանագրի երկարաձգման վերաբերյալ, որն ավարտվում է 2018թ. ամռանը, բայց չի կարողացել հասնել պայմանավորվածության:
Որպեսզի ֆուտբոլիստը ուրիշ թիմի հետ արդեն հունվարին պայմանագիր կնքելու հնարավորություն չունենա, «Մանչեսթեր Յունայթեդում» որոշել են ակտիվացնել պայմանագրի երկարաձգման օպցիան հաջորդ մրցաշրջանի համար, որը նախատեսված է Էրերայի պայմանագրում:
Հիշեցնենք, որ 28-ամյա ֆուտբոլիստով հետաքրքրված էր «Բարսելոնան»:
Ընթացիկ մրցաշրջանում Էրերան կորցրել է տեղը թիմի մեկնարկային կազմում, բայց հասցրել է դաշտ դուրս գալ ԱՊԼ-ի 11 խաղերում, որոնցում աչքի է ընկել խփած մեկ գոլով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը