Բաժիններ՝

Բեթմենին նինձյա են դարձրել և ուղարկել ֆեոդալական Ճապոնիա

Ցանցում հայտնվել է Բեթմենի մասին ճապոնալեզու անիմե թրեյլերը: Հոլովակը դեկտեմբերի 1-ին հրապարակվել է YouTub տեսահոսթինգում։

Անիմացիոն ժապավենում Բեթմենը դառնում է նինձյա, իսկ որպես նրա գլխավոր անտագոնիստ է հանդես գալիս Ջոկերը: Լիամետրաժ կինոնկարի գործողությունը ծավալվում է ֆեոդալիզմի ժամանակների Ճապոնիայում: Հոլովակում նաեւ ծանոթ այլ հերոսներ են հայտնվում DC կոմիքսների տիեզերքից՝ Հառլի Քվինը, ծառայապետ Ալֆրեդը, Խենթ Գլխարկակարը եւ Երկերեսանին:

Անիմեի պրեմիերան, որն ստացել է «Բեթմենը՝ նինձյա» անվանումը, պլանավորված է 2018 թվականին: Որպես ռեժիսոր հանդես է եկել Ձյունպեյ Միձուսակին («Ջոջոյի անհավանական արկածները», «Կենդանաբանական այգի»):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031