
Բուժքույրը փախել է սեփական հարսանիքից հիվանդին ներարկում կատարելու համար

Մեքսիկացի բուժքույր Յազմին Դոմինգեսը լքել է սեփական հարսանիքը եւ շտապել հիվանդի տուն ներարկում կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է «Life.ru»-ն: Նվիրված բուժքրոջ լուսանկարն անմիջապես տարածվել է համացանցում եւ արժանացել օգտատերերի հիացմունքին:
Պատմում են, որ հենց պսակադրության ժամանակ հարսնացուին զանգահարել է հիվանդներից մեկը եւ խնդրել հասնել օգնության: Բուժքույրը հայցել է ամուսնու եւ ներկաների ներողամտությունը եւ հեռացել, ապա վերադարձել է եւ միացել հյուրերին: