
«Գահերի խաղ» հեռուստասերիալի դերասանը բարկացել է, երբ պատահաբար իմացել է ինչ ավարտ է այն ունենալու

«Գահերի խաղը» հեռուստասերիալում Դրոգոյի կերպարը մարմնավորած Ջեյսոն Մոմոան բարկացել է, երբ պատահաբար իմացել է հեռուստասագայի վերջին սեզոնի եզրափակիչ հատվածի մանրամասները:
Դերասանը պատմել է, որ իմացել է սերիալի վերջին սեզոնի եզրափակիչ հատվածի մանրամասները, երբ այցելել է նկարահանման հրապարակ իր նախկին գործընկերների հետ հանդիպելու համար: «Դա կլինի երբևէ հեռուստատեսությամբ ցուցադրված մեծագույն բանը»,- ասել է դերասանը:
Նա պատմել է, որ սերիալի մեծ երկրպագուն է ու չէր ցանկանա ժամանակից շուտ իմանալ, թե ինչ ավարտ է այն ունենալու: «Ես բացականչեցի` գրողը տանի, ես չեմ ուզում իմանալ դա»,- հայտարարել է Ջեյսոն Մոմոան: