Բաժիններ՝

Տարվա լավագույն Android հավելվածները՝ ըստ Google-ի

Ամեն տարի դեկտեմբերին Google-ը ներկայացնում է լավագույն Android հավելվածների ցանկը:

Լավագույն ժամանցային հավելվածներ

VK Live- Սա հավելված է «ВКонтакте» սոցցանցի ուղիղ եթերների համար:
MEGOGO- Այս հավելվածում կարող եք գտենլ Full HD որակով հազարավոր ֆիլմեր, սերիալներ, հաղորդումներ և օնլայն ալիքներ:

PicsArt Animator- Հայկական հավելվածը ևս տեղ է գտել Google-ի լավագույնների շարքում: PicsArt-ը ֆոտոխմբագրման խոշորագույն հավելված է և ստեղծարար համայնք՝ ստեղծագործելու, համագործակցելու և նկարներով կիսվելու համար:

PicsArt-ը հնարավորություն է տալիս ինքնուրույն կամ ընկերների հետ համատեղ հեշտությամբ խմբագրել նկարներ, ստեղծել սթիքերներ ու աշխարհի հետ կիսվել ստեղծարար նկարներով: PicsArt անվճար հավելվածն ունի ավելի քան 3000 ստեղծարար գործիքներ, հատուկ էֆեկտներ ու 10 միլիոնից ավելի ազատ օգտագործման համար հասանելի #freetoedit նկարներ և 3 միլիոնից ավելի #freetoedit համայնքի կողմից ստեղծված սթիքերներ: PicsArt-ը համարվում է ազատ օգտագործման համար հասանելի անվճար նկարների և սթիքերների աշխարհում ամենամեծ հավաքածուներից մեկը:

Sports.ru- Պարբերաբար թարմացվող հավելվածում կարող եք գտնել ամենաթարմ մարզական նորությունները, օնլայն-թողարկումներ, վիճակագրություն և այլն:

Adobe Photoshop Sketch- Հավելվածը հրաշալի տարբերակ է նկարել սիրողների համար: Այստեղ կարող եք գնել տարբեր վրձիններ, շերտեր և այլն:

Լավագույն սոցիալական հավելվածներ

BeepCar- Հավելվածում կարոող եք գտնել ամենահարմար ուղևորությունները՝ լավագույն գնով: Օգտատերն ինքը կարող է գին առաջարկել ուղևորության համար:

ВКонтакте- Ռուսական ամենամեծ սոցիալական ցանցի հավելվածը կրկին լավագույնների թվում է:

Таndem- Ծառայությունն օգնում է սովորել օտար լեզուներ: Բացի սովորելուց, կարող եք շփվել նաև տվյալ լեզվով խոսող մարդկանց հետ:

Telegram- Սոցիալական ցանցի հավելվածը պարբերաբար հայտնվում է լավագույնների ցանկում:

Strava- Հավելվածը թույլ է տալիս գրել մարզումների տվյալները, հետևել պրոգրեսին, քննարկումներ անել գաղափարակիցների հետ և կիսվել լուսանկարներով:

Լավագույն ամենօրյա օգնականներ

Journey- Հավելվածը թույլ է տալիս վարել ամենօրյա օրագիր, որտեղ կարող եք կիսվել նաև լուսանկարներով, տեղանքի տվյալներով: Բոլոր տվյալները պահվում են ամպային պահոցներում:

Aviasales- Հավելվածը լավագույն տարբերակներից մեկն է՝ էժան ավիատոմսեր գնելու համար:

Шагомер- Ծառայության միջոցով կարող եք հաշվել կորցրած կալորիաները, քայլած տարածությունը, և այլն:

Sygic Travel- Հավելվածի միջոցով կարող եք պլանավորել ճանապարհորդությունները:

Կարող եք իմանալ նաև հետաքրքիր տվյալներ ձեր այցելած տեղերի մասին:

Notebook- Հավելվածում կարող եք գրել ձեր նոթերը՝ ներառելով նկարներ, ձայնագրություններ և տեսանյութեր:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս