Բաժիններ՝

Իկարդին «Ռեալի» առաջնահերթ նպատակն է հունվարին

«Արքայական ակումբը» կփորձի ձեռք բերել «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդիին:
Մադրիդցիները մտադիր են չսպասել ամռանը և ամրացնել որոշ դիրքեր արդեն ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:

Ըստ Marca-ի տեղեկության՝ «Ռեալի» համար առաջնահերթ նպատակը հանդիսանում է «Ինտերի» հարձակվող Մաուրո Իկարդին: Արգենտինացին չի խաղում եվրագավաթներում և կարող է օգնել «սերուցքայիններին» Չեմպիոնների լիգայի փլեյ-օֆֆում, որը Մաուրոյի ռմբարկուական ցուցանիշների հետ միասին հանդիսանում է որոշիչ «Արքայական ակումբի» համար:

Իսպանական պարբերականը վստահեցնում է, որ Մադրիդն իր ամբողջ ուժերը կներդնի Իկարդիի գնման վրա և արդեն կապի է դուրս եկել ֆուտբոլիստի կնոջ և գործակալ Վանդա Նարայի հետ:

Հաղորդվում է, որ «Ինտերը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 100 մլն եվրոյով:
Ընթացիկ մրցաշրջանում Իկարդին 14 խաղերում դարձել է 15 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս