
Կոուտինիոն «Բարսելոնայում» կստանա տարեկան 14 մլն եվրո

«Լիվերպուլի» կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները կապտանռնագույնների հետ:
Այս շաբաթ հայտնի դարձավ, որ Կոուտինիոն բանակցություններ է վարում «Լիվերպուլի» ղեկավարության հետ՝ փորձելով համոզել նրանց՝ բաց թողնել իրեն «Բարսելոնա»:
Ինչպես հաղորդում է իսպանական Sport պարբերականը, Ֆիլիպեն արդեն համաձայնեցրել է կատալոնացիների հետ անձնական պայմանագրի պայմանները, որոնց համաձայն՝ նրա աշխատավարձը «Բարսելոնայում» կկազմի տարեկան 14 մլն եվրո:
Ինչ վերաբերում է տրանսֆերի արժեքին, ապա Կոուտինիոյի տեղափոխությունը «Բարսելոնայի» համար կարժենա 150 մլն եվրո: Ըստ պարբերականի տեղեկության՝ կատալոնական ակումբը պատրաստ է «Լիվերպուլին» առաջարկել իր մի քանի ֆուտբոլիստներին, այդ թվում՝ կիսապաշտպան Արդա Թուրանին, որպեսզի իջեցնի բրազիլացու հրաժարագինը:
Ընթացիկ մրցաշրջանում Ֆիլիպեն ԱՊԼ-ում անցկացրած 7 խաղերում դարձել է 3 գոլի և 2 փոխանցման հեղինակ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը