
Տղամարդը փորձել է ավտոմեքենայում բռնաբարել աղջկան, ապա ծեծել է նրան

Դատարան է ուղարկվել բռնաբարության փորձի դեպքով հարուցված քրեական գործը։
Նախաքննության ընթացքում տղամարդուն մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա նախորդ տարի՝ կեսգիշերնանց դեպի Մեծամոր քաղաք տանող հողածածկ, երկրորդական ավտոճանապարհին, իր կողմից վարած Գազ-24.11 մակնիշի ավտոմեքենայում, կնոջ կամքին հակառակ՝ վերջինիս նկատմամբ բռնություն գործադրելով, փորձել է բռնաբարել նրան, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցագործությունը ավարտին չի հասցրել, բացի այդ՝ ծեծի է ենթարկել նրան:
Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին։