«Արցախկապ»-ն ընդլայնել է անվճար հեռարձակվող ալիքների ցանկը

Դեկտեմբերի 1-ից «Արցախկապ» ՓԲԸ-ն պետպատվերի շրջանակներում 10 ալիքի փոխարեն՝ արդեն անվճար եթեր է հեռարձակում 11 ալիք:

Այս մասին  «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարարության աշխատակազմի կապի, հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի պետ Կարեն Գրիգորյանը:

Նա նշել է, որ հաշվի է առնվել այն փաստը, որ եթեր հեռարձակվող 10 ալիքների մեջ բացակայում էր մանկական որևէ ալիք, այդ պատճառով էլ ավելացվել է 11-րդ՝ «Disney Channel» ալիքը:

Կ. Գրիգորյանի խոսքով՝ բաժանորդները հեռուստաալիքը ցանկում ավելացնելու համար պետք է հեռակառավարվող վահանակի վրա սեղմեն «Меню» կոճակը, այնուհետև հերթականությամբ՝ «Настройка каналов» և «Автопоиск» կոճակները:

«Ալիքն արդեն հասանելի է Արցախի ամբողջ տարածքում, և բոլոր ցանկացողները կարող են օգտվել ծառայությունից»,- ավելացրել է Կ. Գրիգորյանը:

Տեսանյութեր

Լրահոս